Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Կոմսոմոլսկայա Պռավդան» հայցում է ներողամտություն և հավատացնում, որ պատրաստ է գնալ պատասխանատվությանն, եթե կանչող լինի (Տեսանյութ)

Մայիս 07,2018 23:23

«Կոմսոմոլսկայան Պռավդա» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Նատալիա Վորոնայան ամենաշատը զարմացավ մեդիահոլդինգի շենքում առաջին և միակ կենդանի հայ մարդու, այսինքն իմ, ներկայությունից:

Նա հայտնեց, որ վերջին օրերի ընթացքում, «Գլավտեմա» հայտնի հաղորդաշարի եթեր հեռարձակվելուց հետո, իրենք սոցիալական ցանցերի և մամուլի հրապարակումների տեսքով, վրդովմունք արտահայտող բազմաթիվ կոչերի են ականատես եղել, սակայն այդպես էլ ոչ մի իրական մարդ չի գտնվել, որի հետ հնարավոր կլինի բանավեճի մեջ մտնել կամ տեսակետ արտահայտելու հնարավորություն տալ նրան:

Վորոնայան հավատացրեց նաև, որ խմբագրությունը չի ստացել ոչ մի պաշտոնական դիմում կամ նամակ որևէ կազմակերպության կողմից և համացանցում տարածված բողոքի նոտաներին, որոնք արվել են Ռուսաստանի Հայերի Միության և Ռուսաստանում Հայաստանի դեսպանության անունից, իրենք ծանոթ են միայն ու միայն համացանցի միջոցով:

«Ռոսկոմնադզոր» դաշնային ծառայության կողմից ևս որ մի դիմում չի ներկայացվել ռադիոընկերության խմբագրությանը: Ինչ վերաբերվում է այն հարցին, թե խմբագրությունը պատրաստ է արդյոք կրել պատասխանատվություն իր եթերում հնչող մտքերի համար, Նատալիա Վորոնայան հավաստիացրեց, որ լինելով խոշոր մեդիահոլդինգ, Կոմսոմոլսկայան Պռավդան աշխատում է օրենքի շրջանակներում և, եթե ռադիոընկերության նկատմամբ ներկայացվի հայց և ապացուցվի նրա հակաօրինական գործունեությունը օրենքի շրջանակներում տվյալ միջադեպի հետ կապված, ապա իրենք պատրաստ են հանդես գալ պատասխանատվության դիրքերից: Հարցին թե, արդյոք խմբագրությունը կիսում է հաղորդավարների հնչեցրած մտքերը, Վարոնայան փաստեց, որ խմբագրությունը ոչ միշտ է կիսում հեղինակների անձնական կարծիքը, իսկ այս պարագայում այդ մտքերը եղել են հենց Լեոնտևի և Յուրեվի անձնական կարծիքը, որը արտահայտելու պահին, վերջիններս, ամենայն հավանականությամբ գտնվել են էյֆորիկ վիճակում, ինչը հատուկ է ուղիղ եթերում աշխատող հաղորդավարներին, և թույլ են տվել ոչ ճշգրիտ և ոչ միտումնավոր արված արտահայտություններ, որոնք միանշանակ չեն ընկալվել լսարանի կողմից և վիրավորել են շատերին, ինչի համար գլխավոր խմբագրին անձամբ հայցում է ներողամտություն յուրաքանչյուր հայ մարդուց:

Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031