Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. Սերժ Թանկյանը խոստացավ մտածել մշտական բնակության տեղափոխվել Հայաստան

Մայիս 07,2018 23:30

Սերժ Թանկյանը գլխի դրական շարժումով հաստատեց Փաշինյանի հայտարարությունը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սերժ Թանկյանը ժամեր առաջ ժամանել է Երևան և «Զվարթնոց» օդանավակայանից անմիջապես գնացել է Հանրապետության հրապարակ, որտեղ և ելույթ է ունեցել:

Նիկոլ Փաշինյանը իր ելույթի ընթացքում անդրադարձավ ճանապարհին Թանկյանի հետ խոսակցությանը. «Ես ուզում եմ մի գաղտնիք բացել՝ ճանապարհին ես Սերժ Թանկյանին համոզում էի մշտական բնակության տեղափոխվել Հայաստան: Եվ նա խոստացավ, որ կմտածի այդ մասին»:

Սերժ Թանկյանը հայտարարության ժամանակ գտնվում էր բեմում՝ Նիկոլ Փաշինյանի կողքին, և ի պատասխան գլխի դրական շարժում հաստատեց այն:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «կը մտածեմ այդ մասին»… հմմմմ… կարգին քաղաքագէտ է եղեր, մարդը…
    երեւի 100 տարի մը կը մտածէ այդ մասին

    մինչ այդ, օգտակար կը լինի որ բացատրէ թէ ո՞նց ինք լիազօրուած է խօսելու համայն Սփիւռքահայութեան մասին… եւ գիտէ նոյնիսկ այդ համայն հաւաքականութեան հոգին եւ սիրտը…
    https://www.aravot.am/2018/05/07/955495/
    «հավատացեք բոլոր սփյուռքահայությունը հոգով, սրտով ամեն մարդ ձեզ հետ է»: »

    բոլորը… ոչ շատերը… ոչ մեծ թիւով… «բոլորը»…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031