Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը պատրաստ է ինտենսիվ բանակցությունների. Մամեդյարով

Մայիս 15,2018 20:20

Ադրբեջանը պատրաստ է ինտենսիվ բանակցությունների՝ արցախյան  հակամարտության շուտափույթ կարգավորման համար: Այս մասին Փարիզում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպմանը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով  Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևին, կողմերն ընդգծել են ինտենսիվ բանակցությունները շարունակելու կարևորությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում ընտրական գործընթացներն ավարտվել են:

 

Պատրաստեց՝ ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031