Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդահովիտ համայնքում արջը ոչխարներ է հոշոտել

Հունիս 16,2018 23:30

Հունիսի 16-ին, ժամը 16:48-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ ս.թ. հունիսի 15-ին, ժամը  01:00-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Վարդահովիտ համայնքում արջը հոշոտել է 6 ոչխար:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետին, Վարդահովիտ գյուղի վարչական ներկայացուցչին, Եղեգիս համայնքի ղեկավարին, բնապահպանության և ընդերքի տեսչական տարածքային բաժնի պետական տեսչության պետին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում բնապահպանության նախարարության և գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչներին:

Համայնքի ղեկավարի կողմից կկազմվի հանձնաժողով՝ վնասի չափը ճշտելու նպատակով:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930