Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահ Արմեն Սարգսյանը ցանկանում է 2-ից ավելի խորհրդական ունենալ, բայց խոչընդոտ կա

Հուլիս 07,2018 11:31 Share

«Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» «Ժողովրդավարություն, անվտանգություն եւ արտաքին քաղաքականություն» խորագրով 3-րդ համաժողովում ուսանողներից մեկը հարց ուղղեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին. «Մամուլում տեղեկություններ կան, որ դուք հանձնարարել եք ստեղծել իրավաբանների խումբ, որն աշխատում է սահմանադրության փոփոխությունների վրա՝ նախագահի լիազորությունների առնչությամբ: Ի՞նչ կասեք այս մասին»: Արմեն Սարգսյանը պատասխանեց, որ նախագահին կից գործում են իրավաբաններ. «Որոշ օրենքներ փոփոխությունների կարիք ունեն: Օրինակ, ըստ օրենքի, նախագահը չի կարող ունենալ երկուսից ավելի խորհրդական՝ անվճար սկզբունքով: Բայց ինչո՞ւ երկու, այլ ոչ թե տասը, եթե դա անվճար է»:

ՀՀ նախագահը նշեց՝ որոշ օրենքներ պետք է փոփոխվեն, որպեսզի նախագահի եւ նախագահի աշխատակազմի աշխատանքը դառնա ավելի արդյունավետ. «ՀՀ-ում շատ կան պրոֆեսիոնալներ, որոնք փայլուն խորհրդականներ կարող են լինել եւ ամիսը մեկ հանդիպել նախագահին՝ զրուցելու, խորհուրդներ տալու: Մի քանիսին այստեղ կարող եմ մատնանշել»:

Արմեն Սարգսյանը մեկ այլ օրինակ մատնանշեց. «Ըստ Սահմանադրության՝ նախագահը կարող է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրել: ԱԺ-ն չընտրեց նրան: Տասը օրում ամենաբարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող թեկնածու-դատավորի գտնելը, համաձայնեք, հեշտ չէ: Սա նշանակում է, որ Սահմանադրության եւ որոշ օրենքների միջեւ հակասություն կա:

https://www.facebook.com/aravot.am/videos/2066359983382506/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031