Լրահոս
Օրվա լրահոսը

Կոտայքի մարզպետ. «Մենք համայնքների աշխատանքի արդյունավետությունը պետք է գնահատենք ըստ կրթադաստիարակչական ծրագրերի և մանկապարտեզների գործունեության որակի»

Օգոստոս 08,2018 21:28

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և ՀՀ-ում Ճապոնիայի Արտակարգ և Լիազոր դեսպան Ջուն Յամադան այսօր՝ օգոստոսի 8-ին, ներկա էին Կոտայքի մարզի Բջնի համայնքի մանկապարտեզի խաղահրապարակի բացմանը:

Ծրագիրն իրականացվել է Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ:

Մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն արժևորեց Ճապոնիայի աջակցությունը Հայաստանին՝ընդգծելով մի քանի կարևոր դրույթներ.

«Մենք համայնքների աշխատանքի արդյունավետությունը պետք է գնահատենք ըստ արտադպրոցական կրթադաստիարակչական ծրագրերի և մանկապարտեզների առկայության ու գործունեության որակի: Այս տեսանկյունից ես կարևորում եմ Ճապոնիայի դեսպանատան կողմից իրականացված այս ծրագիրը և կարծում եմ, որ բազմաթիվ ոլորտներում, այդ թվում` կառավարման, մեզ համար լավ օրինակ կարող է լինել այս երկրի փորձն ու մոտեցումները»,- ասաց Ռոմանոս Պետրոսյանը:

Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան իր խոսքում շեշտեց, որ չափազանց կարևորում է երեխաների ոչ միայն ֆիզիկական, այլև հոգևոր և կրթական առաջընթացն ու զարգացումը.

«Ճապոնիան շատ է կարևորում կրթական ամբողջ գործընթացում համապատասխան սարքավորումներ ունենալու անհրաժեշտությունը: Այսօրվա միջոցառումը մի այլ ապացույց է այն բանի, որ Ճապոնիան շարունակաբար օգնում և աջակցում է կրթական պայմանների բարելավմանը՝ ամենատարրական մակարդակից սկսած»,-ասաց դեսպանը՝ մաղթելով երեխաներին պայծառ և ուրախ ապագա::

Չարենցավան խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին ներկայացրեց նաև խոշորացված համայնքի 8 մանկապարտեզների վիճակը. դրանցից 5-ը կապիտալ նորոգված են:

Կոտայքի մարզում ևս 3 համայնքներ հնարավորություն ունեն օգտվել այս ծրագրից՝ նույնատիպ խաղահրապարակներ ունենալով սեփական մանկապարտեզներում:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031