Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում հայ-լիբանանյան համագործակցության հարցերը

Օգոստոս 27,2018 17:42

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է 5-օրյա այցով Հայաստան ժամանած լիբանանյան պատվիրակությանը՝ Լիբանանի Հանրապետության արտակարգև լիազոր դեսպան Մայա Դաղերի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում ընդգրկված էին պետական պաշտոնյաներ Լիբանանի արտաքին գործերի և միգրացիայի, էկոնոմիկայի ևառևտրի, արդյունաբերության նախարարություններից, քաղաքապետեր, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Գյուղատնտեսությանփոխնախարար Գառնիկ Պետրոսյանը և Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը։

Հանդիպումը նպատակ ուներ քննարկել երկու երկրների միջև գործարար կապերի ամրապնդման և նոր ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նշել է, որ ուրախ է հյուրընկալել բարեկամ երկրից նման ներկայացուցչական կազմով պատիրակությանը՝ընդգծելով, որ մշտապես պատրաստակամ են ներդրնել առավելագույն ջանքեր Հայաստանի և Լիբանանի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացման գործում, որոնք կնպաստեն գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը, ֆերմերների եկամուտների ավելացմանը։

Դեսպան Մայա Դաղերն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար՝ հույս հայտնելով, որ հանդիպումը կլինի արդյունավետ։

Հանդիպման սկզբում Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը ընդհանուր գծերով ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության վերջինտարիների աճի դինամիկան, զարգացման միտումներն ու ուղղությունները, կառավարության ծրագրով նախանշված առաջնահերթությունները, պետական օժանդակության ծրագրերը և այլն։

Այնուհետև կողմերի միջև տեղի է ունեցել մտքերի փոխանակություն՝ ոլորտում համագործակցության հեռանկարների շուրջ։ Մերձավոր Արևելքում կարտոֆիլի չիպսի արտադրությանառաջատար «Դահեր գրուպ» ընկերության ներկայացուցիչը նշել է, որ իրենք հետաքրքրված են Հայաստանում կարտոֆիլի մշակության և չիպսի գործարան հիմնելու հարցում՝ նպատակունենալով պատրաստի արտադրանքն արտահանել դեպի Ռուսաստան և ԵԱՏՄ այլ երկրներ։

Լիբանանցի գործարարները հետաքրքրվել են նաև Հայաստանում թունաքիմիկատների և պարարտանյութերի գրանցման ընթացակարգերին, անասնաբուժասանիտարի ևբուսասանիտարիայի ոլորտում համագործակցությանը և այլ  ոլորտներին վերաբերող հարցերով։

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031