Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու մարզում ապօրինի ծառեր են հատվել

Օգոստոս 27,2018 21:21

Օգոստոսի 25-ին, ժամը 23:30-ի սահմաններում, ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզները ապօրինի փայտանյութ տեղափոխելու վերաբերյալ տեղեկություններ ստանալով` Մարց-Թումանյան ճանապարհի խաչմերուկում կանգնեցրել են Վանաձորի բնակիչ Աշոտ Ա.-ի «Իվեկո» մակնիշի մեքենան՝ բեռնված մոտ 4,5 խմ փայտանյութով: Համապատասխան փաստաթուղթ նա չի ներկայացրել:

Հայտարարել է, որ փայտանյութն իրենն է: Պարզվել, որ Աշոտ Ա. օգոստոսի 25-ի առավոտյան ընկերոջ` Վահագնաձոր գյուղի բնակիչ Ռազմիկ Մ.-ի հետ, գնացել է Քարինջ և Մարց գյուղերի հարակից անտառ, որտեղ առանց համապատասխան թույլտվության, նրա բենզասղոցով ընկած ծառերից հատել են փայտանյութը ` Աշոտ Ա.-ի օգտագործման համար:

Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Ձեռնարկվում են միջոցառումներ Ռազմիկ Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031