Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Դիլիջանում բացվեց «Պանորամա» քայլարշավային ուղին

Սեպտեմբեր 07,2018 21:30

Սեպտեմբերի 7-ին Դիլիջանում հանդիսավորությամբ բացվեց «Պանորամա» քայլարշավային ուղին, որը ստեղծվել է Տավուշի մարզի եւ Գերմանիայի Բավարիա Ռեգեն երկրամասային շրջանի միջեւ համագործակցության շրջանակներում՝ «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ, որն իրականացվում է Գերմանիայի համագործակցության ընկերության կողմից (GIZ) Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ:

Ծրագրի գործընկերն է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը:

Միջոցառումը բացեց, ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, որը քայլարշավային ուղու ստեղծումը բնութագրեց որպես նոր, ժամանակակից զբոսաշրջային մշակույթի ներդրում:

Քայլարշավային ուղու ստեղծման առթիվ շնորհավորեցին Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, Ռեգեն երկրամասային շրջանի մարզպետ Ռիտա Րորլը, Դիլիջան համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Մակարյանը: Նրանք անդրադարձան Տավուշ- Ռեգեն համագործակցության արդյունավետությանը,համոզմունք հայտնելով, որ հետագայում կիրագործվեն ավելի մեծ համատեղ ծրագրեր:

«Պանորամա»-ն 6,9 կմ երկարությամբ շրջանաձև քայլարշավային ուղի է, որն անցնում է անտառներով և արոտավայրերով, որի մի հատվածում բացվում է գեղատեսիլ տեսարան դեպի «Դիլիջան» ազգային պարկ: Ուղին իր մեջ ընդգրկում է պիկնիկի համար նախատեսված 5 գոտի, պատմական Փոքր Դիլի գյուղատեղին՝ հին գերեզմանոցով եւ «Խաչեր» կոչվող սրբավայրով: Ուղու նպատակակետ է հանդիսանում «Թթու ջուր» անվանումը կրող հանքային ջրի աղբյուրը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930