Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. Աջափնյակ համայնքում բացվելու են մետրոյի կայարաններ

Սեպտեմբեր 12,2018 23:40

Սեպտեմբերի 12-ի երեկոյան, ժամը 19:30-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ և Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Հայաստան» կինոթատրոնի առջև հանդիպում ունեցավ համայնքի բնակիչների հետ, որին ներկա էին բազմաթիվ քաղաքացիներ:

Նախապես անցկացվեց իրազեկման ակցիա, մարդկանց բաժանվեցին բուկլետներ, ապա ելույթ ունեցավ Զարուհի Փոստանջյանը և ներկայացնելով նախընտրական Ծրագիրը՝ որպես առաջնային կարևորություն շեշտադրեց օրենքի և արդարության գերակայության սկզբունքների հիման վրա բաց և թափանցիկ կառավարումը:  «Երկիր Ծիրանի»-ի նախագահը նշեց, որ գալիս է ծառայելու Երևանին և երևանցիներին՝ ասելով, որ ինքը երրորդ սերունդն է, որ ծնվել է Երևանում, իր պապերը գաղթել են Արևմտյան Հայաստանից և առաջիններից էին, որ հիմնադրեցին Արաբկիր համայնքը:

Երևանն այսօր ունի 12 վարչական շրջան, որոնցում առկա են հիմնականում նույն խնդիրները՝ պահանջելով համալիր լուծումներ: Մալաթիա Սեբաստիա համայնքի կարևոր խնդիրներից են բարձրահարկ շենքերի շքամուտքերի վերանորոգումը, վերելակների մաշվածությունը, որի վերաբերյալ Երևանի քաղաքապետի թեկնածուն նշեց, որ կուսակցության Ծրագրով նախատեսվում է վերելակաշինության գործարանի կառուցում, որը կապահովի ողջ հանրապետության պահանջարկը:

Զարուհի Փոստանջյանը նշեց, որ Երևանում գործող Նուբարաշենի աղբավայրում (շուրջ 50 հա) և Աջափնյակի աղբավայրում (շուրջ 10 հա) կուտակվել է միլիոնավոր տոնաններով աղբ, և ընդգծեց, որ աշխարհում այսօր աղբից ստանում են եկամուտներ, և մենք նույնպես կարող ենք աղբի վերամշակումից ստանալ եկամուտներ՝ էներգիա և ապրանքներ, ինչի համար կառուցվելու է աղբամշակման գործարան՝ նաև միջազգային դոնոր կազմակերպությունների միջոցների ներգրավմամբ:

Անդրադառնալով տրանսպորտի հիմնախնդրին՝ Երևանի քաղաքապետի թեկնածուն նշեց, որ ներդրվելու է մեկ ինտեգրված միասնական տրանսպորտի և մեկ տոմսային համակարգ, որի հետ միասին՝ Աջափնյակ համայնքում բացվելու են մետրոյի կայարաններ, ինչպես նաև՝ Օպերայի (Կարապի լճի) հարակից տարածքից դեպի Երիտասարդական մետրոյի կայարան գնացող մուտքի բացումը և Արշակունյանց պողոտայի հարեւանությամբ նոր կայարանի բացումը կբարելավվեն տրանսպորտի և երթևեկության վիճակը:

«Երկիր Ծիրանի»-ի նախագահը կարևորեց նաև մայրաքաղաքի փողոցների և մայթերի բարեկարգման, լայնածավալ ոռոգման ցանցի ստեղծման և դրա շնորհիվ՝ կանաչ տարածքների ավելացման, գերեզմանատների, հանրային զուգարանների ստեղծման, զբոսաշրջության խթանման խնդիրներին, գույքահարկի անարդար հավաքագրմանը:

Զարուհի Փոստանջյանը կարևորեց կուսակցության նախընտրական Ծրագրով նախատեսված այլ՝ «Երևան» հեռուստաընկերության հիմնումը (որը կներկայացնի կրթական և մշակութային հաղորդումներ), քաղաքացիների համար հասանելի առողջապահությունը, որակյալ հանրակրթության զարգացումը և այլն:

(Տես այստեղ) :

Վերջում հավաքված բազմաթիվ քաղաքացիներին ցուցադրվեց «Նա այլ կերպ չէր կարող. Զարուհի Փոստանջյանի ճանապարհը» ֆիլմը:

Զարուհի Փոստանջյանը վաղը՝ սեպտեմբերի 13-ին, կշարունակի նախընտրական քարոզարշավը Շենգավիթ վարչական շրջանում, որի մեկնարկը կտրվի մետրոպոլիտենի Գարեգին Նժդեհ կայարանի առջևից (Գարեգին Նժդեհի 23), ժամը 13:00-ին:

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930