Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամուտցիները մի քանի ժամ փակել են միջպետական ավտոճանապարհը

Հոկտեմբեր 16,2018 21:45

Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 1-ն մասով՝ ինքնիրավչություն կատարելու հոդվածով, նրա լիազորությունները դատախազի միջնորդությամբ հոկտեմբերի 8-ին դադարեցվել են:

Հոկտեմբերի 16-ի առավոտյան Ժ. Մարտիրոսյանը գնացել է համայնքապետարան, իր աշխատասենյակ: Նրա դեմ բողոքող ազատամուտցիները մուտք գործելով նրա աշխատասենյակ՝ աղմկել են,նրան թուղթ ու գրիչ ներկայացնելով՝ պահանջել են հրաժարականի դիմում ներկայացնել, սակայն Մարտիրոսյանը հրաժարվել է, ասելով, որ հրաժարական չի ներկայացնի: Գյուղի դպրոցում դասադուլ է եղել, աշակերտները մասնակցել են բողոքի գործողությանը:

Այսօր`հոկտեմբերի 16-ին կեսօրից մինչեւ ժամը 16-ը ազատամուտցիները Մայիսյան կամրջին հարակից հատվածում փակել են միջպետական ավտոճանապարհը: Ճանապարհը պարբերաբար բացվել է, որպեսզի ավտոմեքենաների կուտակումը նվազի : Ազատամուտցիները պահանջել են համայնքի ղեկավար Ժ, Մարտիրոսյանի հրաժարականը եւ հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի հետ: Բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպման են գնացել Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Վահե Ղազարյանը: Մարզպետ Վ. Ղալումյանից տեղեկացանք, որ բողոքավոր ազատամուտցիները ցանկանում են հանդիպել Դավիթ Սանասարյանին, որպեսզի փաստեր ներկայացնեն համայնքի ղեկավար Ժ. Մարտիրոսյանի անօրինական գործունեության մասին: Մարզպետն ասաց, որ վաղն այդ հանդիպումը կկայանա, 2 ազատամուտցի կհանդիպեն Դ. Սանասարյանին:

Լուսանկարը՝ asparez.am-ի

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031