Լրահոս
Օրվա լրահոսը

Այրումի Բարեկամության փողոցի 7-րդ շենքի ջրամատակարարման-ջրահեռացման ոդիսականը (ֆոտոշարք)

Հոկտեմբեր 23,2018 23:13

Նախկինում տեղեկացրել ենք Տավուշի մարզի Այրում քաղաքի Բարեկամության փողոցի 7-րդ շենքի խափանված կոյուղագծի մասին: Մեր հրապարակումներից հետո թվում էր, թե խնդիրը լուծվեց, շենքի բնակիչները մեզ երախտագիտության խոսքեր ասացին: Սակայն խնդիրը փաստորեն չլուծվեց:

Շենքի բնակիչները մեզ հայտնեցին, որ մոտ 3 ամիս առաջ «Վեոլիա ջուր» ընկերության տրակտորը այդտեղ աշխատելու ժամանակ անզգուշության հետեւանքով ժամանակ ծակվել է խմելու ջրագծի խողովակը, այն իբր թե նորոգել են՝ «խամութ» են արել, հետո ծակված տեղը եռակցել են, սակայն վթարված խողովակից ջուրը շարունակում է հոսել:

Շենքի բնակիչները հայտնեցին, որ այսօր`հոկտեմբերի 22-ին ջրամատակարարող ընկերության աշխատողները եկել են, նրանք պետք է խողովակի ծակված տեղը եռակցելով փակեին, սակայն այդպես էլ վթարը չեն վերացրել: Շենքի բնակիչներն ասացին, որ պատրաստ են ֆինանսապես օգնել վթարի վերացման գործին:

Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը հայտնեց, որ ինքը լավատեղյակ է խնդրին, այդ հարցով մշտապես կապի մեջ է «Վեոլիա ջուր» ընկերության պատասխանատու աշխատողների հետ, սակայն հիմնահարցը չի լուծվում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031