Լրահոս
Օրվա լրահոսը

Էրմիտաժը «զավթել» է առեւտրի կենտրոնը

Նոյեմբեր 09,2018 20:20

Նոյեմբերի 3-ից Սանկտ Պետերբուրգի ամենաայցելված՝  «Գալերա» առեւտրաժամանցային կենտրոնում գործում է «Էրմիտաժը Գալերիայում» ինստալյացիան: Սա առեւտրի կենտրոնի եւ պետական Էրմիտաժի համատեղ նախագիծն է, որը թանգարանի՝ բաց տարածքը «գրավելու» փորձն է:

Մշակութային նախագծի համար տրամադրվել  է 500քմ տարածք: Այն վիրտուալ Էրմիտաժի յուրատեսակ դրսեւորումն է, այցելուները հատուկ սլայդների միջոցով կարող են դիտել իմպրեսիոնիստների, պոստիմպրեսիոնիստների գլուխգործոցները, առանձին ֆիլմով ներկայացվում են նաեւ Ֆաբերժեի աշխատանքները:

3D տեխնոլոգիաների միջոցով այցելուները կարող են «մաս կազմել» արվեստի գործերի, «մտնել» դրանց մեջ: Նոյեմբերի 9-ին նախագծի պաշտոնական բացմանը մասնակցեց անձամբ Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին, հենց նա էլ կտրեց ժապավենը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930