Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Եթե Նիկոլ Փաշինյանն ազնիվ է իր՝ նոր Հայաստան կառուցելու ձգտման մեջ, պետք է քվեարկի ՀՀԿ-ի օգտին». Վիգեն Սարգսյան

Նոյեմբեր 11,2018 22:07

«ՀՀԿ խորհրդի կազմից շուրջ 20 հոգի դուրս է եկել»,-լրագրողների հետ զրուցում ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց ՀՀԿ անդամ Վիգեն Սարգսյանը:

Նա նշեց, որ նիստի ընթացքում կուսակցության տարբեր կառույցների ղեկավարների փոփոխություն է եղել: Վիգեն Սարգսյանը մանրամասնեց. «Կանանց կառույցների ղեկավարն է փոխվել. Հերմինե Նաղդալյանի փոխարեն ընտրվել է Կարինե Աճեմյանը: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանի փոխարեն այդ պաշտոնում ընտրվել է ՀՀԿ-ի Անդրանիկ Մարգարյան քաղաքական դպրոցի տնօրեն Հայկ Մամիջանյանը»:

Ըստ Վիգեն Սարգսյանի՝ այս որոշումները բխում են կուսակցության արդիականացման քաղաքականությունից:

Վիգեն Սարգսյանը ևս մեկ անգամ լրագրողներին վստահեցրեց՝ ցուցակի հետ կապված հարցեր չեն քննարկում:

Հարցին գործարարները կլինե՞ն ՀՀԿ ցուցակում, Վիգեն Սարգսյանը պատասխանեց՝ այն մարդիկ կլինեն ցուցակում, որոնք օրենքով թույլատրվում են:

Հիշեցմանը՝ Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ինքը սխալ, հետևաբար նա կշարունակի՞ մնալ ՀՀԿ ղեկավարի պաշտոնում, թե՞ կլինի կուսակցության ղեկավարի փոփոխություն, Վիգեն Սարգսյանը տեղեկացրեց՝ դա որոշվելու է կուսակցության համագումարում և մանրամասնեց. «2019-ի գարնանը պետք է այսպես թե այնպես մենք ունենայինք համագումար: Այդ համագումարում պիտի ձևավորվի նաև կուսակցության ղեկավար կազմը: Այս ընտրություններն այս ժամանակահատվածում անցկացնելու պատճառով մեր կուսակցությունը զրկված եղավ ընտրություններից առաջ նորմալ համագումար կազմակերպելու հնարավորությունից: Տակտիկական առումով հենց դա էլ նպատակն էր»:

Հարցին՝ սպասո՞ւմ են սևերի և սպիտակների բաժանում, Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Այդ բաժանումն արդեն արված է. հասկանում եմ, որ հիմա կա ցանկություն ցույց տալ, որ կան բազում այլընտրանքներ, բայց բոլոր քայլերը մինչև այսօր իշխող ուժի կատարած բերում են նրան, որ մեր ընտրողներին այլընտրանք չի թողնվում: Կա իշխանություն և կա ՀՀԿ, որը միակն է, որ կարող է հակադրվել: Մենք միշտ դեմ ենք եղել սևի ու սպիտակի բաժանմանը: Վստահ եմ, որ դեկտեմբերի 9-ից հետո այդ բարիկադը կվերանա»:

Վիգեն Սարգսյանը չբացառեց, որ Նիկոլ Փաշինյանը գուցե թաքուն սատարի ուժերի, որ իր համար ցանկալի ընդդիմություն ձևավորի. «Եթե Նիկոլ Փաշինյանն ազնիվ է իր՝ նոր Հայաստան կառուցելու ձգտման մեջ, ինքը մենակ մնալով քվեախցում, քվեարկելու է ՀՀԿ-ի օգտին»:

Այն հակադարձմանը՝ ՀՀԿ-ի իշխանության ժամանակ էլ գործում էր հաճախորդի ինստիտուտը, Վիգեն Սարգսյանն արձագանքեց, թե նման բան չի հիշում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930