Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ Մայրապետյանի գործի մասին.«Այս գործում կարող ենք առնչվել շատ խոշոր կոռուպցիոն խաչմերուկի»

Նոյեմբեր 20,2018 19:35

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով լրագրողի՝ Հ2-ի սեփականատեր, գործարար Սամվել Մայրապետյանի դեմ հարուցված քրեական գործի եւ Հ2-ի հեռուստաընկերության հաշիվների վրա դրված կալանքի մասին հարցին, պատասխանեց. «Իմ տեղեկություններով՝ Հ2 հեռուստաընկերության հաշիվների վրա կալանք դրված չէ»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այն տեղեկատվությունը, որն առկա է կամ հրապարակային է, հիմքեր է տալիս ասելու, որ այս գործում կարող ենք առնչվել շատ խոշոր կոռուպցիոն խաչմերուկի հետ. «Եվ այդ խաչմերուկի լուսացույցի բոլոր գույները բացահայտելը մեր պարտականությունն է»:

Մանրամասները՝ տեսանյութում

Այս առնչությամբ Հ2 ՀԸ-ի անձնակազմը պարզաբանում է հրապարակել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930