Լրահոս
Օրվա լրահոսը

«Գերթանկ» ռեստորանում երեկոն անցկացնելու համար ծախսել ենք մեկ միլիոն դրամ. Աննա Հակոբյան

Նոյեմբեր 25,2018 11:35

Մեր դստեր` Մարիամի 20-ամյակի կապակցությամբ արված ամոթալի հրապարակումների հետ կապված հարկ եմ համարում ընդգծել հետեւյալը.

  1. «Գերթանկ» ռեստորանում երեկոն անցկացնելու համար ծախսել ենք մեկ միլիոն դրամ: Վճարել ենք ամուսնուս բանկային քարտից, որի միջոցները գոյանում են նրա աշխատավարձից եւ գրքի հոնորարներից:
  2. Երեկոյին մասնակցել են միայն այն մարդիկ, ովքեր մեր ընտանեկան միջոցառումներին մասնակցում էին նաեւ 5 տարի առաջ: Ոչ մի նախարար, կամ այլ գերատեսչության ղեկավար ներկա չի եղել` բացի Տավուշի մարզպետից, ով Նիկոլի մանկության ընկերն է եւ մարդիկ նրան կարող են հիշել մեր ընտանեկան խնջույքների մասին տարիներ առաջ նկարահանված ոչ անհայտ հեռուստահաղորդումներից: Գումարած` Մարիամի ընկերները:
  3. Իմ ամուսնուն եւ ինձ «քծնել են» ուղիղ այնքան, ինչքան «քծնում են» բոլոր հայ հայրերին եւ մայրերին, իրենց երեխաների 20-ամյակների կամ այլ հոբելյանների կապակցությամբ:
  4. Տերյան փողոցը խնջույքի առիթով չի փակվել:
  5. Պարել ենք այնքան, ինչքան բոլոր հայ հայրերն ու մայրերը պարում են իրենց երեխաների 20-ամյակի կապակցությամբ:
  6. Մեր ընտանիքի հետ կապված բոլոր մեղադրանքներին արձագանքելու ենք, եւ թույլ չենք տալու, որ ոմանք մեզանից կերտեն իրենց երազած իշխանական, կոռումպացված, թալանչի, շփացած ընտանիքի կերպարը: Նման իշխանական ընտանիքների ժամանակները անցել են:
  7. Շնորհավորում եմ բոլոր հայրերին ու մայրերին, ում երեխաների 20-ամյակը լրացել է նոյեմբերին:

Աննա ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՀ վարչապետի տիկին

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Քրիստափոր says:

    Ինձ թվում է շուտ սկսեցիք, երևի կարելի էր նշել տանը, անաղմուկ և համեստ ու ավելի շուտ, ոչ ասիական ձևով:

  2. Հ.Շ. says:

    այս բանին «ժամանակը անցել է», միւս բանին «ժամանակը անցել է»…
    հանկերգ մը տեւաբար երգելով չէ՝ որ անոր խօսքերը իրականութիւն կը դառնան
     
    իսկ եթէ նոյնիսկ Հայաստանում բոլոր վատ երեւոյթները, մէ՛կ անգամէն, հոփ, կախարդական փայտիկի հրաշագործ ազդեցութեամբ, լրիւ անհետացել են, երեւի մէկ բան կայ որ միեւնոյնն է մնացել, հաստատ՝ իշխող դասակարգի անդամները անկարող են որեւէ քննադատութեան նուազագոյն մասնիկը անգամ ընդունելու որպէս արդարացի, հիմնաւորուած. ալ ուր մնաց ինքնաքննադատութիւն կատարելը.

    ի դէպ, Պարոն Փաշինյանի գիրքը այդքան շահ կը բերէ՞ր, եթէ ան չըլլար ան որ է, ութը ամիսներէ ի վեր… քաղաքական դիրքի, պետական պաշտօնի կապը՝ անձնական շահի հետ, միայն կաշառակերութիւնը չէ. մի քիչ այս տեսանկիւնից եթէ դիտէք անցեալի կարգ մը իշխանաւորներու կուտակած ունեցուածքը, թերեւս «գողութեան», «թալան»ի եւ նոյնանման ծայրայեղ մեղադրանքները, գոնէ վիճելի կը դառնան, յանցագործութեան բացարձակ կանխավարկածը կը վերանայ, եւ այդ ուղղութեամբ ստուգումները կ’ընթանան աւելի լուրջ կերպով

  3. Հ.Շ. says:

    Յ.Գ. Փաստօրէն, Հայաստանի Պատուարժան Առաջին Տիկինը, որ նաեւ ուսեալ եւ – համեմատաբար – զարգացած անձ է, չէ հասկցած անգամ քննադատութեան մի հիմնական երանգը:

    Խնդիրը ծախսուած փողին աղբիւր չէ, ոչ ալ խրախճանքի մասնակիցներուն ինքնութիւնը, քանակը կամ միտումները:

    Այսօր երկրին մէջ ի՞նչ է տոկոսը այն քաղաքացիներուն, որոնք իրեն ալ շատ կը սիրեն իրենց զաւակները, սակայն կարողութիւնը չունին 1 միլիոն դրամ ծախսելու անոնց ծննդեան տարեդարձը տօնելու համար: (Ի դէպ, ձեզ վստահեցնեմ, Սփիւռքի մէջ ալ տոկոսային առումով չկան այդքան շատ հայեր, որոնք այդքան փող կարենան ծախսել իրենց զաւակի տարեդարձին համար…)

    Այժմու ընդհանուր կացութեան մէջ, մի քիչ փափկանկատութիւնը՝ արարքներու մէջ, պատշաճութիւն, առողջ դատողութիւն՝ վարքագծի մէջ, շատ աւելի արժէք ունին քան թէ՝ «քեզ որքա՜ն կը սիրեմ, իմ ազնիւ ժովուրդ… վայ, ես քո ծառա՛ն եմ…» եւայլն եւայլ. յուզումնալից խօսքերը, աժան պլա-պլան

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930