Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանվել Գրիգորյանն ավելի քան 40 օբյեկտ սեփականաշնորհել է կեղծ մրցույթների արդյունքում». Փաշինյան

Դեկտեմբեր 01,2018 18:22

«Ուզում եմ նորություն հայտնել: Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակում այս փուլում տեղի է ունեցել հետեւյալ գործընթացը: Հատուկ քննական ծառայությունը պարզել է, որ Մանվել Գրիգորյանի կողմից Արմավիրի եւ Տավուշի մարզերում «մրցութային» կարգով սեփականաշնորհված ավելի քան 40 օբյեկտներ իրականում օտարվել՝ սեփականաշնորհվել են կեղծ մրցույթների արդյունքում: Այսինքն, ոչ մի մրցույթ էլ տեղի չի ունեցել»,-Քաջարանում այսօր նախընտրական հավաքի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ գեներալ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ առանձնապես խոշոր չափի գույքի հափշտակության համար: Փաշինյանի փոխանցմամբ՝ ՀՔԾ-ն արդեն դիմել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը, որպեսզի վերջինս նշյալ մարզերի համայնքներին ուղարկի գրություններ. «Այդ համայնքներն առաջիկայում պետք է դիմեն դատարաններ, որպեսզի այդ գույքը վերադարձվի նրանց: Ծավալները պատկերացնելու համար շեշտեմ՝ միայն Արմավիրի մարզում 475 հեկտար տարբեր նշանակության հողատարածք կվերադարձվի համայնքներին, իսկ Դիլիջանում՝ առողջարան»:

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ պետությունից եւ հանրությունից գողացվածն աստիճանաբար վերադարձնելու են. «Բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում իրենց ունեցած տեղեկությունները հայտնել իրավապահներին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31