Լրահոս
Օրվա լրահոսը

Ավազակային հարձակում կատարողը բռնվել է հենց դեպքի վայրում (տեսանյութ)

Դեկտեմբեր 01,2018 18:49
harzakum

Նոյեմբերի 29-ի գիշերը Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում ավազակային հարձակում էր կատարվել: Երկու դիմակավոր, ինքնաձիգով, մտել էին տուն, բայց գործն, ըստ ծրագրածի, հաջողել չէին կարողացել: Հարձակումը ձախողվել էր…

Կատարվածի մասին ոստիկանության Մեծամորի բաժնում տեղեկացան օպերատիվ կառավարման կենտրոնից: Տանտերերը դիմադրել էին, բռնել նրանցից մեկին, մյուսին հաջողվել էր փախչել:

Փախուստի դիմած կասկածյալի մոտ ինքնաձիգ կար, չէր բացառվում, որ ընկերոջն ազատելու նպատակով հետ գա: Հարկավոր էր րոպե առաջ դեպքի վայր հասնել, զարգացումներն անկանխատեսելի էին, ամեն վայրկյանը կարող էր ճակատագրական լինել:

Քրեական հետախույզներն անհապաղ Զարթոնք գյուղ մեկնեցին: Պարզվեց ավազակային հարձակում կատարած անձանցից մեկը, ով բռնվել էր Արմավիրի բնակիչ Կարեն Այվազյանն էր, որը դեպքի վայրից անմիջապես բերման ենթարկվեց ոստիկանության Մեծամորի բաժին:

Սակայն ոստիկանները նրան բերման ենթարկելով սահմանափակվել և գործն ավարտված համարել բնականաբար, չէին կարող: Անհրաժեշտ էր զրուցել տանտերերի հետ, պարզել դեպքի հանգամանքները: Իրավապահները նրանցից հաղորդում վերցրին: Ըստ նախնական տվյալների` դիմակավորները բակ ցանկապատով էին մտել` օգտվելով, որ այդ պահին տանտիրոջ աղջիկը փորձում է տնից դուրս գալ, նրան հրել էին, ներխուժել տուն, բայց սկզբում աղջկա ծնողները, իսկ ավելի ուշ արդեն հարևաններն օգնության էին հասել, բռնել նրանցից մեկին, մյուսը, ինքնաձիգը ձեռքին, փախել էր:

Ընտանիքի անդամները հրաշքով չէին վնասվել: Տնից որևէ բան հափշտակել չէր հաջողվել: «Բայց դժվար էր ասել, թե իրադարձությունները ինչ ընթացք կստանային,-ասում էին տանտերերը,- եթե իրավապահները մի փոքր ուշանային»:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «ԱԿՍ» ինքնաձիգի մեկ փամփշտատուփ` 5.45 մմ տրամաչափի 18 փամփուշտով, երկու դիմակ, գլխարկ, մեկ զույգ ձեռնոց, «էլեկտրաշոկ» մահակ, տոպրակ, որի մեջ եղել է կպչուն ժապավեն, պոլիմերային կապիչներ:

Ավազակային հարձակման փաստով հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են միջոցառումներ փախուստի դիմած անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31