Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Ես ԱԺ նախագահի իմ թեկնածուն ունեմ». Լենա Նազարյան

Դեկտեմբեր 09,2018 23:26

«Իհարկե, չեմ բացառում, որ մանր՝ թեթեւ խնդիրներ եղել են, բայց կարեւորն այն է, որ դրանք համակարգային չեն եղել եւ չեն ուղղորդվել որեւէ կենտրոնից»,-քվեարկության օրվա ավարտին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Լենա Նազարյանը: Նրա խոսքով. «Այդ խնդիրները պայմանավորված են եղել վարկանիշային թեկնածուների գործողություններով, որոնք ոստիկանության կողմից կանխվել են, իսկ ընտրողների կողմից՝ սահմանափակվել, եւ իրականում ընտրությունների արդյունքների վրա էական ազդեցություն չեն ունեցել»:

Հարցին՝ նոր խորհրդարանում «Իմ քայլը» դաշինքը կնախաձեռնի՞ ԸՕ փոփոխություններ, այդ թվում՝ վարկանիշային ընտրակարգի վերացումը, Լենա Նազարյանը դրական պատասխան տվեց. «Ոչ միայն ընտրական կարգը փոխելու մասին է խոսքը: Շատ այլ հնարավորություններ կարելի է ավելացնել՝ փոքր կամ նոր ստեղծվող կուսակցությունների համար: Կարեւոր է, որ քաղաքական դաշտն առողջանա»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ճի՞շտ է տեղեկությունը, որ նոր խորհրդարանում Լենա Նազարյանը զբաղեցնելու է ԱԺ նախագահի կամ նրա տեղակալի պաշտոնը: «Ես ԱԺ նախագահի իմ թեկնածուն ունեմ եւ դա ես չեմ: Դեռ քննարկումներ ենք անում: Ինձ, միանշանակ, տեսնում եմ խորհրդարանում»,-պատասխանեց նա:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31