Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար սըր Ալան Դանքնը ողջունել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները

Դեկտեմբեր 12,2018 17:43 Share

Միացյալ Թագավորությունը (ՄԹ) ողջունում է միջազգային դիտորդական առաքելության նախնական եզրակացությունը, ըստ որի 2018թ․ դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունները Հայաստանում «անցկացվել են հիմնարար ազատությունների պահպանմամբ և վայելել են հանրության լայն շրջանակների վստահությունը»։

ՄԹ կառավարությունն ուրախ է, որ որպես միջազգային կոնսորցիումի անդամ սատարել է այս ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին՝ ֆինանսապես աջակցելով «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» (ՀԸԳԱ) ծրագրին։

ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար սըր Ալան Դանքնն ասել է․

«Այս ընտրությունները Հայաստանի ժողովրդավարական զարգացման նոր կարևոր փուլ են նշանավորում։ Ես շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքին տպավորիչ հաղթանակի համար, ինչպես նաև Ազգային Ժողով անցած մյուս կուսակցություններին։

ՄԹ կառավարությունն ակնկալում է սերտորեն գործակցել Հայաստանի նոր կառավարության և խորհրդարանի հետ՝ աջակցելով ժողովրդավարական կառույցների հետագա ամրապնդմանը և քաղաքական ու տնտեսական հավակնոտ բարեփոխումներին՝ ի նպաստ հայ ժողովրդի»։

Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31