Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլորը նստած են ու ես՝ անթրաշ, սպորտային հագուստով, կանգնեցրել են այնտեղ ու հարցեր են տալիս ինձ». Վանեցյանն անկեղծացավ

Դեկտեմբեր 15,2018 21:45

Այսօր լրագրողները ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հարցրեցին՝ արդեն 20 տարի է՝ աշխատում եք այդ համակարգում, ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ աշխատում եք՝ որպես վարչապետին ենթակա կառույց, դա առավելությու՞ն է, թե՞ ոչ: Վանեցյանը պատասխանեց, որ միշտ էլ աշխատել են՝ որպես առաջին դեմքին ենթակա կառույց. «Ենթարկվել ենք ՀՀ նախագահին, հիմա՝ վարչապետին»:

Վանեցյանը մի դեպք պատմեց. «Օրերից մի օր ընտանիքիս հետ որոշինք գալ Ծաղկաձոր թաքուն՝ առանց ոչ մեկի: Մեր անվտանգության աշխատակիցներից ոչ մեկին չեմ ասել, նստել ենք ավտոն, քշել եկել: Եկան՝ սաղ գալիս են, նկարվում են, բան: Մոտեցան 2 հոգի, չեմ էլ ճանաչում՝ ովքեր են, ասի՝ երեւի էլի եկել են նկարվեն: Ասի՝ եկեք, բա չէ՝ եկեք վերեւ: Ասի գամ ի՞նչ անեմ, բա՝ քաղհասարակության ներկայացուցիչները հավաքվել են»:

ՀԿ-ների ներկայացուցիչները համոզել են Վանեցյանին ու տարել իրենց քննարկմանը. «Եկա, բարձրացա, դռնով մտա ու տեսա մարդկանց՝ մարդիկ, որոնք մշտապես քննադատել են ԱԱԾ-ն, եղել ենք իրենց թիրախը: Բոլորը նստած են ու ես՝ անթրաշ, սպորտային հագուստով, կանգնեցրել են այնտեղ ու հարցեր են տալիս ինձ: Այդ հարցը հնչեց, թե ինչո՞ւ պետք է ԱԱԾ-ն չլինի անկախ, ենթարկվի վարչապետին: Ես այդ հարցին այդ օրը պատասխանել եմ ու ամենասուր քննադատներն ընդունել են դա: Եթե վաղը, մյուս օրը ԱԱԾ-ն վերածվի, դառնա նախարարություն, նախարարը ենթադրում է քաղաքական դաշտում, այսինքն, ես վաղը դառնամ ԱԱԾ նախարար ու ներկայացնում ե որեւէ քաղաքական ուժի: Քաղաքական հետապնդումները այս կամ այն քաղաքական ուժի նկատմամբ կիրառվող ինչ-որ հարկադրման միջոցներ եւ այլն…ես ուզեմ-չուզեմ՝ դա անելու եմ»:

Նա ասաց, որ հիմա վարչապետի հանձնարարությունները կատարում է, բայց «Իմ քայլը» դաշինքի անդամ չէ, որ կուսակցական շահը պահպանի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31