Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքմենստանի դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարին

Հունվար 14,2019 21:15

Հունվարի 14-ին Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Թուրքմենստանի նորանշանակ դեսպան Մուհամեդգելդի Այազովին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

Ողջունելով հյուրին`  ԱԳ նախարարի պաշտոնակատար Մնացականյանը շնորհավորեց դեսպան Այազովին Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ: Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունն առավել խորացնելու և ընդլայնելու հայ-թուրքմենական համագործակցությունը տարբեր ոլորտներում՝ համոզմունք հայտնելով, որ նորանշանակ դեսպանն իր նշանակալի ներդրումը կունենա այդ գործում։ Այս առնչությամբ երկուստեք կարևորվեց տարբեր մակարդակներում երկկողմ հանդիպումների և բարձրաստիճան փոխայցելությունների դինամիկայի պահպանումը: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը և Թուրքմենստանի դեսպանը բարձր գնահատեցին բազմակողմ հարթակներում ձևավորված փոխշահավետ համագործակցությունը:

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ որպես կարևոր ուղղություններ առանձնացնելով առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը,  հումանիտար և մշակութային կապերի խորացումը: Այդ համատեքստում ընդգծվեց միջկառավարական տնտեսական հանձնաժողովի և միջխորհրդարանական բարեկամության պատգամավորական խմբի գործունեությունը, ինչպես նաև երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը:

Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը նորանշանակ դեսպանին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները՝ որպես կառավարության գործունեության գերակա ուղղություն առանձնացնելով զարգացման օրակարգի առաջմղումը:

Զրուցակիցները նաև մտքեր փոխանակեցին տարածաշրջանային մի շարք հիմնահարցերի շուրջ։ Նախարարի պաշտոնակատար Մնացականյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացի շուրջ Հայաստանի մոտեցումները և առաջնահերթությունները։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031