Լրահոս
Օրվա լրահոսը

«Դրել մարդկանց քրքրում եք, իմաստը ո՞րն է». Պատգամավորի օրիգինալ ելույթը ԱԺ-ում տրամադրություն բարձրացրեց

Հունվար 17,2019 20:44

ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վարազդատ Կարապետյանի թեկնածությունն է առաջադրվել: Նա այսօր իր ելույթում փորձեց գնահատել, թե արդեն 4 օր է՝ պատգամավորներով ինչով են զբաղված ԱԺ-ում. «Եթե հաշվի առնենք, որ ամեն մեկս յուրաքանչյուր հանձնաժողովի նախագահի թեկնածուն քննարկելիս ունենք հարց տալու իրավունք եւ ելույթ ունենալու իրավունք, յուրաքանչյուր հանձնաժողովի նախագահի ընտրության գործընթացը կարող է տեւել 7օր, եւ եթե հաշվի առնենք, որ 15 մարդ ենք ընտրում այս 4 օրերի ընթացքում, 105 օր տեսականորեն կարող ենք ծախսել հանձնաժողովի նախագահներին ու ԱԺ ղեկավարությանն ընտրելու գործընթացի վրա, այն դեպքում, երբ այս հարցը վերջին հաշվով որոշված է արդեն՝ կուսակցություններն իրենց քաղաքական խորհուրդներում այս հարցը որոշել, վերջացրել են»:

Արդեն կանխատեսելով, թե ինչ հարցեր պետք է իրեն ուղղեն պատգամավորները՝ Կարապետյանն ասաց. «Ինձ հարցեր կարող եք ուղղել ոռոգման համակարգերի, կամ համայնքների խոշորացման մասին, թե ես ինչ կարծիք ունեմ: Ի՞նչ կարեւոր է, թե ես ինչ եմ մտածում, եթե այսպես թե այնպես մենք բոլորս իրար հետ պետք է այդ հարցը լուծենք ու հանձնաժողովում էլ քվեարկությունով են հարցերը որոշվում»:

Կարապետյանն այն պատգամավորներից էր, որ ծանոթացել էր հանձնաժողովի նախագահի գործառույթներին՝ որոշակի կանոնակարգելու, համակարգելու գործառույթներ են, ուրիշ ոչ մի բան. «Մենք այս մարդկանց, որ դրել ենք քրքրում ենք հնարավոր բոլոր հարցերի վերաբերյալ, սրա իմաստը ո՞րն է, իրականում անհասկանալի է ինձ համար: Մեկ-մեկ տպավորություն է, որ կառավարություն-ԱԺ հարցուպատասխան է, տպավորություն է, որ մենք այս 4 օրում ուզում ենք Հայաստանի բոլոր ռազմավարական խնդիրները լուծենք, այնինչ լրիվ ուրիշ խնդիր ունենք հիմա: Ընդամենը հանձնաժողովի նախագահ ենք ուզում ընտրենք, այս հարցերին այդքան լուրջ մի վերաբերվեք, հորդորում եմ ձեզ»: Նիստերի դահլիճում Կարապետյանի այս անկեղծ ելույթը ահագին աշխուժություն մտցրեց ու տրամադրություն բարձրացրեց:

Հարցը լրջացնելով՝ Կարապետյանն ասաց, որ ընտրողները մեզանից արագություն են պահանջում աշխատանքի ու արդեն կարեւոր չէ, թե որ կուսակցությունից են իրենք:

Իր ելույթից հետո, երբ թվում էր, որ այլեւս հարցեր չպետք է լինեն, հերթագրվեց 4 պատգամավոր, որոնցից մեկը Հովհաննես Իգիթյանն էր: Նա կոճակը սեղմել էր՝ ասելու, որ Կարապետյանի կենսագրականից հասկացել է՝ նա լրիվ համապատասխանում է այդ պաշտոնին. «Ես հարցեր չունեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031