Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխվարչապետի առաջարկով Ազատամուտի դպրոցի տնօրեն նշանակվեց

Փետրվար 05,2019 20:10

Այսօր՝ փետրվարի 5-ին  Տավուշի մարզպետի տեղակալ Տիգրան Թամրազյանը  ղեկավարվելով «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով եւ 16-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ կառավարության 2010թ. մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» թիվ 319-Ն որոշմամբ հաստատված կարգի 34-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ փոխվարչապետ Տ. Ավինյանի 2019թ. հունվարի 30-ի առաջարկությունը,որոշել է Լիլիթ Արարատի Ավետիսյանին  2019թ. փետրվարի 6-ից  նշանակել «ՀՀ Տավուշի մարզի Ազատամուտի  միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում, նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր:

Նախկինում հայտնել ենք, որ Ազատամուտի դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հունվարի 14-ի եւ հունվարի 18-ի մրցույթներն իրավազոր չէին տնօրեն ընտրելու: Ազատամուտի  դպրոցի  տնօրենի հավակնորդները 3-ն էին՝ այդ դպրոցի ուսմասվար Լիլիթ Ավետիսյանը, զինղեկ Արտակ Եգանյանը եւ պատմության ուսուցիչ Եփրեմ Սաֆարյանը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728