Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկու ժամից խմելու շորերը հագնում ենք, որ նշենք». Ռաֆիկ Անդրեասյան

Փետրվար 17,2019 20:58

«Ընտրություններն Ուրցաձորում անցան Նոր Հայաստանի համաձայն»,- Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս են անցել ընտրություններն Ուրցաձորում, այսպես պատասխանեց Ուրցաձոր համայնքի ղեկավարի թեկնածու, համայնքի նախկին ղեկավար, անկուսակցական Ռաֆիկ Անդրեասյանը:

Նշենք, որ ըստ ԿԸՀ տվյալների՝ ժամը 17. 00-ի դրությամբ այս համայնքում գրանցվել է 63,03 տոկոս մասնակցություն: Ռաֆիկ Անդրասյանը ընտրությունների ընթացքը հանգիստ համարեց, վստահեցրեց՝ դրանք անցել են առանց խախտումների:

Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը, Ռաֆիկ Անդրեասյանը պատասխանեց. «Ասել եմ ու ասում եմ՝ գերազանց: Երկու ժամից խմելու շորերը հագնում ենք, որ նշենք»: Մեր մյուս հարցին՝ ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել, համայնքի ղեկավարի թեկնածուն պատասխանեց. «Առաջնայինն այն էր, որ մեծամասնությունն էր ցանկանում: Ու միասին նման որոշում է կայացվել, որ  ես առաջադրվեմ: Եթե որոշումը լիներ հակառակը, ես իմ կողմնակիցների կամքին հակառակ չէի գնա»:

Ըստ Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար ՔՊ-ական Կարեն Մանուկյանի՝ ընտրությունները խաղաղ են անցել նաև այս համայնքում: Այստեղ գրանցվել է 51.19 տոկոս մասնակցություն: Կարեն Մանուկյանն այս առիթով մանրամասնեց. «Մթնոլորտը հանգիստ էր: Մեր համայնքի բոլոր 12 ընտրատեղամասերում ունենք վստահված անձինք: Որևէ միջադեպ չի գրանցվել: Իսկ եթե մասնակցությունը համեմատենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին գրանցված մասնակցության հետ, ապա պատկերը գրեթե նույնն է»: Կարեն Մանուկյանը վստահեցրեց՝ բոլոր թեկնածուների հետ նորմալ հարաբերությունների մեջ են:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728