Լրահոս
Օրվա լրահոսը

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին փրկարարներն արգելափակված 220 ավտոմեքենա են դուրս բերել

Փետրվար 17,2019 23:13

Փետրվարի 17-ին, ժամը 09:34-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ժամը 17:35-ին սկսվել են հենակետի վերաբացման աշխատանքները և դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 18:50-ի դրությամբ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 26-րդ կիլոմետրին հենակետը վերաբացվել է:

Ժամը 19:20-ի դրությամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 220 ավտոմեքենա: Սահմանվել է հերթապահություն:

 

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728