Լրահոս
Օրվա լրահոսը

«Բուն» գիտամշակութային հիմնադրամի ղեկավար Գեմաֆին Գասպարյանը նշանակվել է փոխնախարար

Փետրվար 18,2019 22:51

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Գեմաֆին Գասպարյանը։

Գեմաֆին Գասպարյանը 2001-2005 թթ․ սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Քոմփյութերային համակարգեր և ցանցեր): 2007-2009 թթ․ գերազանցությամբ ավարտել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնը (կառավարման մագիստրոս):

2009-2010 թվականներին աշխատել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում որպես կառավարման փորձագետ, այնուհետ (մինչև 2013 թվականը) նաև վերապատրաստման և զարգացման թիմի ղեկավար։

2013-2019 թթ. հիմնադրել է և ղեկավարել «Բուն» գիտամշակութային հիմնադրամը, որի ներքո մինչ օրս էլ գործում են «Բուն TV» գիտամասնագիտական առցանց ալիքը, «Բունուս» վիրտուալ կրթական հարթակը, ինչպես նաև «Դետեկտոր» վերլուծական կայքը։ Ռազմավարական պլանավորման, ֆինանսական հոսքերի կառավարման և առևտրային գործառնությունների փորձագետ է։ Անկուսակցական է։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728