Լրահոս
Օրվա լրահոսը

Airbus-ի ներկայացուցիչները ներկայացրել են տարբեր ոլորտներում համագործակցության խորացման ուղղությամբ կատարված քայլերը

Փետրվար 21,2019 18:52

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանն ընդունել է ֆրանսիական Airbus ընկերության ներկայացուցիչներ Ժաք Գարիգին և Ցեզար Սանչես Լոպեսին՝ քննարկելու նախորդ տարվա հոկտեմբերին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի արդյունքում մեկնարկած աշխատանքները։

Հանդիպման ընթացքում Airbus-ի ներկայացուցիչները Մանե Ադամյանին ներկայացրել են տարբեր ոլորտներում համագործակցության խորացման ուղղությամբ կատարված քայլերը՝ մասնավորապես անդրադառնալով ավիացիայի, արտակարգ իրավիճակների, առողջապահության, մասնագիտական կրթության բնագավառներում իրականացվելիք ծրագրերին։

Գործարարները նաև նշել են, որ քննարկված գաղափարներն ու առաջարկված ծրագրերն ամփոփելու և կյանքի կոչելու նպատակով Airbus ընկերության տարածաշրջանային ղեկավար պատվիրակությունը մարտի 4-6-ը այցելելու է Հայաստան։

Կարևորելով քննարկված ծրագրերը հաջորդ` իրականացման փուլ տեղափոխելու   անհրաժեշտությունը` փոխնախարարը պատրաստակամություն է հայտնել շարունակաբար աջակցելու ծրագրերի իրագործման ջանքերին:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728