Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Կարեն Գրիգորյանը հավատարմագրերը հանձնեց Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին

Մարտ 12,2019 21:35

Մարտի 12-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանն իր հավատարմագրերը հանձնեց Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին։

Կարճատև զրույցի ընթացքում ՀՀ դեսպանը նախագահ Ալ Սիսիին փոխանցեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները, ինչպես նաև՝ Հայաստանում հյուրընկալելու պատրաստակամությունը։

Շնորհավորելով ՀՀ դեսպանին հավատարմագրերի հանձնման կապակցությամբ՝ ԵԱՀ նախագահ Ալ Սիսին բարձր գնահատեց դարերի խորքից եկող հայ-եգիպտական պատմական բարեկամական հարաբերությունները և հաջողություն մաղթեց ՀՀ դեսպանին իր առաքելության մեջ։

Դեսպան Գրիգորյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց նախագահին՝ հայ-եգիպտական հարաբերությունների զարգացման ուղղությամբ նրա պատրաստակամության համար։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031