Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Խոստովանենք, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետության 10 ամիսների ընթացքում նա դեռեւս նման ծրագրային ելույթ չէր ունեցել». Արմեն Աշոտյան

Մարտ 12,2019 23:39

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձել է Ստեփանակերտում տեղի ունեցած երկու անվտանգության խորհուրդների համատեղ նիստին. «Մենք լսեցինք ՀՀ գործող վարչապետի՝ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի հարցի հետ կապված երեւի այս ընթացքում ամենահամապարփակ ելույթը: Արդյոք այդ ելույթը կատարյա՞լ էր՝ իհարկե, ոչ, արդյոք բոլո՞ր թեմաներն էին արծարծված, իհարկե, ոչ: Խոստովանենք, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետության 10 ամիսների ընթացքում նա դեռեւս նման ծրագրային ելույթ չէր ունեցել արցախյան հակամարտության կարգավորման հետ կապված»:

Աշոտյանն, անդրադառնալով ելույթի կառուցվածքին՝ ասաց, որ Փաշինյանի ելույթի առաջին կետը Արցախի մասնակցության հարցն էր՝ բանակցություններին, որի մասին նա խոսել էր դեռեւս անցյալ տարի մայիսի 9-ին Ստեփանակերտում. «Ակնհայտ է, որ անցյալ տարի հայտարարված այս մոտեցումը մի կողմից նոր չէ՝ որպես մոտեցում, մյուս կողմից Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը արցախյան հարցում կապիտալիզացնելու հիմնավորված փորձ էր, սակայն, որպես ճիշտ ռազմավարական նպատակ, այն չուղեկցվեց մարտավարական ճիշտ աշխատանքով»:

Ըստ Աշոտյանի, Փաշինյանը գերագնահատեց իր եւ իշխանափոխության աշխարհաքաղաքական կարեւորությունը, քաշը, չաշխատեց Մինսկի խմբի համանախագահների հետ նախապես ու արդյունքում մենք ականատես ենք լինում համանախագահների կողմից նման հայտարարության:

Մանրամասները՝ տեսանյութում

Արցախի շուրջ զարգացումների մասին

Gepostet von Armen Ashotyan am Dienstag, 12. März 2019

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031