Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն բնակիչը, որը երբևիցե մասնակցել է մի շաբաթօրյակի, իրեն երբեք թույլ չի տա ավել բան գցել աղբամանից դուրս»․ Հայկ Մարության

Մարտ 23,2019 16:17

Մարտի 23-ի համապետական շաբաթօրյակին Երևանի քաղաքապետը մասնակցել է ընտանիքի հետ: Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել շաբաթօրյակ-ծառատունկին միացած բոլոր բնակիչներին և ընդգծել, որ մաքուր քաղաք ունենալու համար կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու հոգատար վերաբերմունքը:

«Բավականին ակտիվ է բնակչությունը, ինչն իսկապես ոգևորիչ է: Այն բնակիչը, որը երբևիցե մասնակցել է մի շաբաթօրյակի, իրեն երբեք թույլ չի տա ավել բան գցել աղբամանից դուրս: Մենք գիտակցում ենք և սկսում ենք գիտակցել, որ սա մեր քաղաքն է, և եթե մենք ինքներս մաքուր չպահենք մեր քաղաքը, ապա աշխարհում չկա այդպիսի մի ընկերություն, որը կարող է անընդհատ մաքուր պահել քաղաքը, եթե մենք կողքից աղտոտենք:  Շաբաթօրյակը նաև լավ առիթ է շփվելու ընտանիքի հետ, ինչպես, օրինակ, ես՝ առիթն օգտագործում եմ: Երեխաներիցս մեկն իր դասընկերների հետ է շաբաթօրյակի, մյուսն էլ դասի է, կվերջացնի և կմիանա մեզ»,- նշում է քաղաքապետը:

Քաղաքապետ Հայկ Մարությանն ընտանիքի հետ մասնակցել է համապետական շաբաթօրյակին

Քաղաքապետ Հայկ Մարությանն ընտանիքի հետ մասնակցել է համապետական շաբաթօրյակին#մաքուրԵրևան2019

Gepostet von Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality am Samstag, 23. März 2019

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031