Լրահոս
Օրվա լրահոսը

«Նման փարձարկում որևէ մեկը չէր արել»․ աննախադեպ համերգ՝ Արամ Խաչատրյան համերգասրահում

Ապրիլ 20,2019 22:44

Հայաստանի պետական կամերային նվագախումբը և 5th Season խումբն աննախադեպ համերգային երեկո նվիրեցին ունկնդրին: Ապրիլի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում անցկացվեց Gate of Frequency (Մուտք ձայնային հաճախականություն) խորագիրը կրող երեկոն:

Բացառիկ ձևաչափ ունեցող ինքնատիպ այս համերգին Կամերային նվագախումբը հանդես եկավ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ, իսկ 5th Season խմբի կազմում հանդես էին գալիս ճանաչված ու սիրված երաժիշտներ «Գրեմմի»-ի մրցանակակիր Արթո Թունչբոյաջյանը (հարվածային և վոկալ), ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը (դաշնամուր), Սամ Սարյանը (ձայնային էֆեկտներ), Մակար Նովիկովը (կոնտրաբաս/Ռուսաստան):

Համերգային երեկոյին, որի ծրագիրն անակնկալ էր բոլորի համար, հնչեցին Արթո Թունչբոյաջյանի, Վահագն Հայրապետյանի օրիգինալ ու ինքնատիպ ստեղծագործությունները, ինքնատիպ իմպրովիզներ: Համերգը նոր ստեղծագործությունների, փորձարարական ինքնատիպ ձևաչափի հետաքրքիր ու ստացված համադրություն էր:

ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը փաստում է՝ նման փարձարկում որևէ մեկը չէր արել: Դաշնակահարը հավելում է, որ տպավորված է Հայաստանի պետական կամերային նվագախմբի և  դիրիժոր Վահան Մարտիրոսյանի հետ համագործակցությունից. երկար և համբերատար աշխատել են՝ ստանալու այս ինքնատիպ արդյունքը:

Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսանն էլ, անդրադառնալով համերգի փորձարարական բնույթին, նշում է, որ ամբողջ երաժշտության պատմությունն է հիմնված փորձարարության վրա, պարզապես ոմանք հաջողել են, ոմանք`ոչ: Ինչ վերաբերում է այս համերգին, ապա Մարտիրոսյանի խոսքով, այս դեպքում նվագախումբը նվագում էր նոտաներով և նրանց էին զուգորդվում 5th Season խմբի ելևէջները:

Նշենք, որ համերգն անցավ հանդիսատեսի բուռն և ջերմ ծափողջույնների ներքո:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930