Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը նոր տնօրեն ունի․ «Ժողովուրդ»

Մայիս 04,2019 11:05

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ճակատագիրը որոշակիացել է: Ավելին` հիմնադրամն այլեւս նոր տնօրեն ունի` Արգամ Արշակյանը, որը նախկինում զբաղեցրել է նույն հիմնադրամի մարզային երիտասարդական կենտրոնների համակարգողի պաշտոնը: Տեղեկացնենք, որ հոգաբարձուների խորհրդի նիստը տեւական ժամանակ չէր կայանում, ինչի պատճառով հիմնադրամը գործունեություն չէր իրականացնում, իսկ աշխատողները արդեն մի քանի ամիս է` աշխատավարձ չեն ստացել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրեր առաջ կայացել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը: Ի դեպ, տեղեկացնենք, որ հիմնադրամի պաշտոնական կայքէջում ներկայացված է միայն հոգաբարձուների խորհուրդի նոր կազմը, որը գլխավորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք` առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում եւ յուրացում կատարելու մեղադրանք է առաջադրվել հիմնադրամի (ՀԵՀ) նախկին գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանին: Նրա գործն ուղարկվել է դատարան»:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031