Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրատեսիլի ելույթի կուլմինացիոն պահին Սրբուկը ծնկի է իջնում և կոտրում բեմի հատակը

Մայիս 06,2019 18:53

Եվրատեսիլ 2019-ին հաշված օրեր են մնացել և Հայաստանի պատվիրակությունն արդեն մեկնել է Իսրայել, որի մայրաքաղաք Թել Ավիվում մայիսի 14-ին մեկնարկելու է մրցույթը:

Այսօր՝ մայիսի 6-ին, տեղի ունեցավ Սրբուկի առաջին փորձը, որից մի քանի կադրեր ներկայացնում ենք ստորև: Բեմին Սրբուկը սև հագուստով էր, իսկ բեմական ձևավորումը արված էր կարմիր ու սև գույների համադրությամբ: Ելույթի կուլմինացիոն պահին Սրբուկը ծնկի է իջնում և կոտրում բեմի հատակը:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 16-ին և կցուցադրվի Առաջին ալիքի ուղիղ եթերում: Սրբուկը ելույթ է ունենալու առաջին համարի ներքո և ներկայացնելու է «Walking out» երգը: Երգի խոսքերի հեղինակն է Գարիկ Պապոյանը, իսկ երաժշտության հեղինակներն են Lost Capital-ը (Հովհաննես Հովհաննիսյան, Աշոտ Պետրոսյան) և Tokionine-ը (Դավիթ Բադալյան):

Հանրային հեռուստաընկերություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031