Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի հունահռոմեաական ըմբիշները հունիսի 27-ից 30-ը մասնակցելու են ամառային Եվրոպական խաղերին

Մայիս 14,2019 23:03

Այսօր Օլիմպավանում լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը ասաց. «Մեր հավաքականը տարեսկզբից անցել է  ծրագրված բոլոր ուսումնամարզական հավաքները, միջազգային մրցաշարերը, մասնակցել է Եվրոպայի առաջնությանը: Հիմա էլ Օլիմպավանում հավաք ենք անցկացնում: Պատրաստվում ենք Եվրոպական խաղերին: Մեզ հետ համատեղ մարզվում են Բուլղարիայի եւ Շվեյցարիայի ընտրանիները: Հավաքից  անմիջապես հետո մեր հինգ ըմբիշներ կմեկնեն Ղազախստան՝ միջազգային մրցաշարի եւ հունիսի 13-ից 27-ը Եվրոպական խաղերից առաջ կլինի վերջին ուսումնամարզական հավաքը: Հենց այդ ժամանակ պարզ կլինի Մինսկ մեկնող հավաքականի կազմը, որի մասին մենք կհայտարարենք պաշտոնապես:

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը նույնպես պատմեց Եվրոպական խաղերի նախապատրաստության ընթացքի մասին եւ ասաց, որ իրենք եւս Եվրոպական խաղեր մեկնող չորս ըմբիշների անունները կհայտարարեն  վերջին ուսումնամարզական հավաքի ավարտին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031