Հայաստանի և Արցախի փոխհարաբերություններում, մեղմ ասած, տեղի է ունենում ինչ-որ ոչ հաճելի երևույթ, որն ամենայն լրջությամբ ազդում է մեր ժողովրդի, մեր ընդհանուր Հայրենիքի երկու մասերի մթնոլորտի վրա: Իրադարձությունների զարգացման համատեքստում նկատվում է որոշակի օտարում՝ ինչպես իշխողական, այնպես էլ մեր հանրապետությունների այլ ինստիտուտներում, ինչը չի կարող չազդել մեր հասարակությունների տրամադրությունների վրա:
Իրադարձությունների նման զարգացումն արմատապես անթույլատրելի է, քանի որ լուրջ վնաս է հասցնում մեր ժողովրդի ազգային անվտանգության ամբողջ համակարգին: Իմ կարծիքով, եկել է այն պահը, երբ Հայաստանի և Արցախի ղեկավարները պետք է հանդիպեն լայն կազմով, քննարկեն բոլոր առաջացած խնդիրները` չբացառելով նաև պահանջները, որոնք բազմիցս հայտարարվել են զանգվածային լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերի միջոցով, գան ընդհանուր հայտարարի և հանդես գան համատեղ հայտարարությամբ, որը վերջ կդնի մեր փոխհարաբերությունների վտանգավոր գլորման ավարտին:
Հանուն մեր Հայրենիքի իդեալների, կոչ եմ անում բոլորին այս հարցում ցուցաբերել բարի կամք և սկսել նոր անաչառ և բարի փոխհարաբերությունների կառուցումը:
Պատմությունը կարող է նորից դաժան լինել մեր ընդհանուր ճակատագրի հանդեպ: Մենք ունենք մեկ ընդհանուր Հայրենիք, և ոչ ոք իրավունք չունի այն խոցելի դարձնել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին մարտահրավերների առաջ: Եվ միայն փոխադարձ հարգանքի և սիրո մթնոլորտում ենք կարող լուծել մեր Հայրենիքի առաջ ծառացած բոլոր հարցերը:
Կարդացեք նաև
Կարեն ՕՀԱՆՋԱՆՅԱՆ
Արցախի «Հելսինկյան նախաձեռնություն-92» հասարակական կազմակերպության ղեկավար


















































