Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ-ի հետ խորագույն հարաբերությունների օրակարգը մնում է անփոփոխ». Զոհրաբ Մնացականյան

Հունիս 06,2019 14:56 Share

Խորհրդարանում 2018թ.-ի բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին հետեւյալ հարցադրումն ուղղեց. «Օրերս ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում, որտեղ կրկին ընդունվել է Վրաստանի ներկայացրած՝ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի փախստականների կարգավիճակի մասին բանաձեւը, ՀՀ-ն առաջին անգամ չի մասնակցել այդ բանաձեւի քվեարկությանը(նախկինում ՀՀն «դեմ» էր քվեարկում): Սա նոր դիրքորոշո՞ւմ է, թե Հայաստան-Վրաստան նոր հարաբերություններ նոր որակ եւ վերադարձ նախկին՝ ջենտլմենական պայմանավորվածություններին: Ակնկալե՞նք Վրաստանից նման վերաբերմունք նաեւ ՀՀ-ի հանդեպ»:

Զոհրաբ Մնացականյանն այսպես արձագանքեց. «ՀՀ-ն ունի ռազմավարական գործընկերություն ՌԴ-ի հետ եւ ծավալուն օրակարգ՝ խորագույն հարաբերությունների համատեքստում: Այդ օրակարգը մնում է անփոփոխ, մենք այդպես ենք շարունակելու: Կարեւոր օրակարգ ունենք նաեւ Վրաստանի հետ, որի հետ հարաբերություններն առնչվում են տարածաշրջանային կայունությանը եւ անվտանգությանը: Մենք այս երկու կարեւոր ուղղությունները համադրելով ենք առաջնորդվում՝ երկու բարեկամ երկրների հետ հարաբերությունները կառուցելիս»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930