Լրահոս
Օրվա լրահոսը

Առատաշեն գյուղում ամուսինը կնոջը սպանել է իրեն հարվածելու համար

Հունիս 11,2019 20:40

Արմավիրի մարզի Առատաշեն համայնքում այսօր հրացանով կնոջն ու կնոջ եղբորը սպանած տղամարդը, համայնքի ղեկավար Վահրամ Հարությունյանի խոսքով, հոգեկան խնդիրներ ունի:

«Հոգեկան շեղումներով մարդ է, որեւէ հիմնավոր պատճառ չկար սպանության համար: Կնոջը սպանելուց հետո խփել է նաեւ կնոջ եղբորը, որը հենց իրենց տան կողքի, կպած տունն էր: Ձայն է տվել կնոջ եղբորը, նա դուրս է եկել, նրան էլ է սպանել»,- Aravot.am-ին ասաց Վահրամ Հարությունյանը:

Գյուղապետի խոսքով, սպանություն կատարելու մեջ մեղադրվող տղամարդն ապրում էր կնոջ հետ, ունի երկու տղա, մեկ դուստր, բոլորն էլ ամուսնացած են, ծնողներից առանձին են ապրում. «Ժորան, էն գլխից նորմալ մարդ չի եղել, տարիների ընթացքում էլ մոտը խորացել է, էսօր էլ էդ փաստի առջեւ կանգնեցինք: Աղջիկը ամուսնացած է, մեր գյուղում է ապրում, տղաներից մեկը Ռուսաստանում է, մյուսն էլ, հայրն այնքան անտանելի  մարդ էր, որ կնոջն առել, գնացել է Աշտարակի կողմերն է ապրում: Ժորան միշտ վիճում էր կնոջ հետ, հայհոյում, խանգարված մարդ է, նորմալ մարդը չէր կարող նման բան անել: Ինձ թվում է՝ կնոջ եղբորը վախից է սպանել, որովհետեւ կնոջը սպանելուց հետո է նրա վրա կրակել, երեւի մտածել է՝ եղբայրը հեսա կգա ու …: Սպանությունից հետո լիքը ժողովուրդ էր հավաքվել, գնացի, տեսա՝ Ժորան տան երկրորդ հարկի բալկոնում կանգնած էր, ձայն տվեցի, իջավ ներքեւ, բալկոնի տակ մի քանի րոպե խոսեցրել եմ, մինչեւ ոստիկանները եկել են: Ինձ ասաց՝ կինս ինձ խփեց, դրա համար սպանեցի»:

Գյուղապետի խոսքով, նա հոգեբուժարանում հաշվառված չի եղել, չնայած հոգեկան խնդիրներ ունենալուն. «Մի քանի օր առաջ էլ տեսա հարեւանների հետ էր վիճում, տեսա կոնֆլիկտ կա, կանչեցի, տարա մի կողմ, խոսեցի, հանգստացրի: Ինձ ասում էին, որ ինքը հաճախակի է անկապ բաներից կռիվ սարքում ու վիճում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930