Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Ցածրակարգ կրքերին գերի բիրտ հոգու տեր անձն իրավունք չունի՛ մի ողջ մարզի ղեկավարը լինելու». Դավիթ Գյուլզադյան

Հունիս 12,2019 23:23

Դավիթ Գյուլզադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կես ժամ ժամանակ էի տվել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին (Andrey Ghukasyan), որպեսզի հրապարակորեն ներում հայցեր հայ կնոջը, որ նաև հայտնի լրագրող է (Narine Avetisyan), վիրավորելու համար: Դրա մասին գործուն հղումով տեղյակ էի պահել նաև ՀՀ վարչապետին:

Ժամանակն անցել է, և ՀՀ հպարտ քաղաքացուս արդարցի պահանջը չի կատարել մարզպետը, գոնե իր բնույթին համապատասխան` կեղծ արդարացմամբ հանդես չի եկել: Նշանակում է` նա ոչ միայն չի ծառայում Լոռու մարզի քաղաքացիներին, այլև հանդգնում է նսեմացնել նրանց:

Արդ` կոչ եմ անում Լոռու մարզի ճակատագրով մտահոգ բոլոր ազնիվ հայրենակիցներիս` ստորագրահավաք կազմակերպել` պաշտոնանկ անելու հորդորով դիմելու ՀՀ վարչապետին (Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան):

Մի տարի առաջ սկսվել է հեղափոխությունը, բայց արդյունքի չի հասել: Եկեք շարունակե՛նք այն` դրական վախճանակետին հասցնելով մեր մարզի օրինակով, սիրելի՛ լոռեցիներ:

Ցածրակարգ կրքերին գերի բիրտ հոգու տեր անձն իրավունք չունի՛ մի ողջ մարզի ղեկավարը լինելու:

Անկցի՛ Անդրեյ Ղուկասյան:

Հ. Գ. Խնդրում եմ համաձայնելու դեպքում «+» նշան դնել այստեղ կամ այն օգտատերերի էջերում, որտեղ փոխանցված կլինի այս շարադրանքը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930