Լրահոս
Օրվա լրահոսը

Կարծում եմ՝ պետք է շանս տալ Գոռին եւ կալանքի փոխարեն նրան զորակոչել բանակ․ Նաիրա Զոհրաբյան

Հունիս 15,2019 14:40

Կարդացի «Aravot. am»- ում հրապարակված` «Ես ցանկանում եմ ծառայել բանակում, բայց ինձ անհիմն կալանքի տակ են պահում. 22-ամյա երիտասարդը պատրաստվում է հացադուլի» հոդվածն ու ՀՀ քննչական կոմիտեի պատասխան-պարզաբանումը։ Կալանավորված Գոռ Գորոյանի դիմումը դեռ ինձ չի հասել, ուստի մանրամասներին ծանոթ չեմ։ Բայց ողջ այս պատմությունից մեկ բան հստակ է՝ եթե անգամ երիտասարդը, իբր, չի հայտնել իր բնակության վայրը, խնդիրն այն է, որ հիմա նա որոշել է ծառայել բանակում։ Անկեղծ ասած, առաջին անգամ եմ բախվում նման իրողության` երբ մարդը ցանկանա ծառայել բանակում, թույլ չտան ու կալանավորեն։

Լավ, ընդունենք՝ Գոռ Գորոյանը չի գիտակցել, որ իր արարքում հանցակազմ կա, բայց մի հատ լավ մտածեք` իմաստ ունի՞ խեղել նրա ճակատագիրը, դատապարտել ազատազրկման, հետո նոր զորակոչել բանակ։

Վստա՞հ եք, որ չեք կոտրելու նրա արժանապատվությունը, չի փոխվելու երիտասարդի ընկալումը հայրենիքի ու բանակի հանդեպ: Իրավաբան չեմ, բայց կարծում եմ պետք է շանս տալ Գոռին եւ կալանքի փոխարեն նրան զորակոչել բանակ։
Ավելացնեմ, որ որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հետամուտ եմ լինելու Գոռ Գորոյանի իրավունքների վերականգանմանը։

Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ

ՀՀ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

Վստա՞հ եք, որ ճակատագիր չեք խեղումԿարդացի «Aravot. am»- ում հրապարակված` «Ես ցանկանում եմ ծառայել բանակում, բայց ինձ…

Gepostet von Naira Zohrabyan am Samstag, 15. Juni 2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930