Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գրիգորյանն ու Նիկոլայ Պատրուշևը ընգծել են ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը

Հունիս 18,2019 20:02

Այսօր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանի Դաշնության ՈՒֆա քաղաքում «Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների ամենամյա տասներորդ հանդիպման» շրջանակներում աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ։

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կարևորեց Հայաստան-Ռուսաստան դաշնակցային հարաբերությունների դինամիկ զարգացումը, միաժամանակ ներկայացնելով Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումները, որոնց արդյունքում այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում գրանցվել է ՀՆԱ-ի աճ է 7.1%-ով, իսկ ապրիլ ամսվա տնտեսական ակտիվության ինդեքսը կազմել է 9.2%: Քարտուղար Գրիգորյանը ընգծեց Հայ-Ռուսական հարաբերությունների զարգացման գործում Հայաստանում բնակվող ռուսական համայնքի և Ռուսաստանում բնակվող հայկական համայքնի դերակատարությունը։

Հանդիպման ընթացքում ՌԴ ԱԽ քարտուղար Ն․ Պատրուշևը կարևորեց ՀԱՊԿ, ԵԱՏՄ ինչպես նաև երկկողմ շրջանակներում Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության ռազմավարական հարաբերությունները։

Ն․ Պատրուշևը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց Հայաստանին, Սիրիական ճգնաժամից տուժածներին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու համար։

Կողմերը ընգծեցին Ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը։

Քննարկվեց ԱԽ գրասենյակների միջև կնքված երկկողմ համագործակցության պլանի կատարողականը, պայմանավորվածություն ձեռք բերվեց հաջորդ երկկողմ հանդիպումն անցկացնել սույն թվականի օգոստոսին Երևանում։

ՀՀ Անվտանգության Խորհրդի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930