Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւր են «գնացել» բնապահպանության ոլորտի տասնյակ միլիոնավոր դոլարները

Հունիս 20,2019 11:33

«Նախորդ տարիների ընթացքում տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսվել կլիմայական փոփոխությունների նկատմամբ ՀՀ-ի պատրաստվածությունը բարձրացնելու ուղղությամբ, սակայն որեւէ ոլորտ մինչ այժմ չունի կլիմայական ոլորտի իր ճանապարհային քարտեզը»,-ԱԺ-ում այսօր 2018թ.-ի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսվել նաեւ ջրային ռեսուրսների կառավարման բարելավման ուղղությամբ, սակայն որեւէ ջրային ռեսուրսի պատշաճ կառավարում չի իրականացվել. «Ավելին՝ օրենսդրությամբ սահմանափակվել են պետական կառավարման մարմինների իրավասությունները ջրային ռեսուրսների ոլորտում: Տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսվել անտառների կառավարման համար, բայց օրենսդրական եւ ինստիտուցիոնալ համակարգն ավելի շուտ շղարշի դեր են կատարել՝ լայնածավալ ապօրինի անտառահատումները քողարկելու համար»:

Էրիկ Գրիգորյանի փոխանցմամբ՝ 2018թ.-ին կար ստորագրված պայմանագիր՝ Սեւանի ափամերձ տարածքների մաքրման համար, բայց նախարարության ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ պետությունը կրկին վճարել է այնպիսի աշխատանքների համար, որոնք նախկինում արդեն իսկ արվել էին եւ վճարվել. «Դադարեցրինք այդ ծախսերը: Տիեզերական պատկերների միջոցով մանրամասն ուսումնասիրեցինք եւ պարզեցինք, որ 770 հեկտար մաքրման ենթակա տարածք կա: Դիմել ենք կառավարությանը: Կարծում ենք՝ աշխատանքը կիրականացվի առաջիկա երեք տարում, թեեւ նախկինում այդ նպատակով վեց-յոթ տարվա ժամկետ էր նախանշված»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930