Լրահոս
Օրվա լրահոսը

2009-ին Սամվել Ալեքսանյանի ընտանիքին տրված համայնքային գույքը հետ կվերցնեն

Հունիս 26,2019 20:30

Այսօր Երեւանի ավագանու նիստում փոխքաղաքապետ  Տիգրան Վիրաբյանը հայտնեց, որ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին տրամադրված մանկապարտեզի շենքը հետ են վերցնելու:

Վիրաբյանն ասաց, որ հունիսի 30-ին ծանուցման ժամկետը լրանում է, Երեւանի քաղաքապետարանը միակողմանի լուծելու է պայմանագիրը՝ մանկապարտեզը վերադարձնելով համայնքին:

Դեռ 2009-ին «Առավոտ» օրաթերթը   գրել էր՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ավագանու նիստում, 2008 -ի հոկտեմբերի 29-ի որոշմամբ, լուծարվել էր Վերոնիկա Գեւորգյանի անվան «Սեբաստիա» մանկապարտեզ-դպրոց կրթահամալիր համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունը, իսկ շենքը եւ հողատարածքը հանձնվել «Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ 50 տարի ժամկետով անհատույց օգտագործման:
Այն ժամանակ «Ալեքսանյանների ընտանիքը» պատրաստակամություն էր հայտնել, որ մանկապարտեզն ապահովելու է գույքով եւ սարքավորումներով, հոգալու է երեխաների սննդի, հանգստի ծախսերը, ապահովելու է նրանց ներդաշնակ զարգացումն ու դաստիարակությունը, առողջության ամրապնդումն ու խնամքը, լուծելու է մանկապարտեզի աշխատակիցների աշխատավարձի խնդիրը:

Մինչդեռ, 2017 թվականին Անահիտ Բախշյանը դիմել էր Սամվել Ալեքսանյանին՝  վերադարձնել մանկապարտեզի շենքը, նշելով՝ 2012 թվականից մանկապարտեզը չի գործում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930