Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանի ժամանակ կայուն վատ էր, հետո՝ կառավարելի քաոս, հիմա՝ անկառավարելի քաոս». փաստաբան

Հունիս 29,2019 13:43

«Խոսելուց բացի, այս ընթացքում ինչո՞վ էին զբաղված, ինչո՞ւ մինչեւ հիմա քայլեր չկան: Մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց անցումային արդարադատության մարմինների ստեղծման մասին, բայց Արդարադատության նախարարը նոր է հայտարարում, որ հայեցակարգ են մշակում: Նոր են պատրաստո՞ւմ: Դա պետք էր սկսել վարչապետի հայտարարությունից քսան րոպե հետո: Այսինքն, վարչապետի խոսքը կամ արժեք չունի ենթակաների համար, կամ նրանք տեղում չեն»,-«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հ/կ-ի կազմակերպած՝ «Օրենքի գերակայության, մարդու իրավունքների եւ արդար դատավարության երաշխավորումը որպես ժողովրդավարությանը նպաստող միջոցներ» թեմայով քննարկման ժամանակ այսօր հայտարարեց «Հելսինկյան ասոցիացիա»-ի փաստաբան Արայիկ Պապիկյանը:

«Սերժ Սարգսյանի ժամանակ կայուն վատ էր, հետո՝ կառավարելի քաոս, հիմա անկառավարելի քաոսում ենք»,-դատական համակարգին այսպիսի գնահատական տվեց Արայիկ Պապիկյանը: «Հելսինկյան ասոցիացիա»-ի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցն էլ որպես օրինակ նշեց, որ որոշ հայտնի պաշտոնյաներ այսօր մեղադրյալներ են, սակայն նրանց չի հաջողվում գտնել. «Տպավորություն է, որ նրանց հաջողությամբ ճանապարհում են օդանավակայան, հետեւներից ջուր լցնում, հետո նոր դատարանին միջնորդում կալանավորել»:

Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտարարությանը, որ «վեթինգը» եւ անցումային արդարադատության գործիքակազմը վերապահվելու է Բարձրագույն դատական խորհրդին, դատավորների ընդհանուր ժողովին եւ հակակոռուպցիոն հանձնաժողովին, Արայիկ Պապիկյանը շեշտեց. «Ինձ չի հետաքրքրում, թե որ մարմինը եւ ինչպես դա պետք է անի: Եթե դա արվելու է արդարության եւ իրավունքի գերակայության սկզբունքներով, չպետք է հետաքրքրի, թե ով եւ ինչպես է անելու: Ես չպետք է անհանգստանամ կատարողների ով լինելով, ինձ արդյունքն է հետաքրքրում: Գործընթացը կիրականանա իրավունքի գերակայության հիմքով միայն այն դեպքում, երբ կունենանք նոր Սահմանադրություն»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում 

Սերժ Սարգսյանի ժամանակ կայուն վատ էր, հետո կառավարելի քաոս, հիմա` անկառավարելի քաոս. փաստաբան Արայիկ Պապիկյան

Gepostet von Aravot am Samstag, 29. Juni 2019

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930