Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահ Սարգսյանը և Բելառուսի գյուղնախարարը խոսել են գյուղատնտեսության և սննդի անվտանգության ոլորտներում փոխգործակցության հեռանկարների մասին

Հուլիս 01,2019 21:26 Share
Աջակցեք aravot.am-ին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Մինսկում հանդիպում է ունեցել Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարար Անատոլի Խոտկոյի հետ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել գյուղատնտեսության, սննդի արտադրության ու անվտանգության ոլորտներում փոխգործակցության խորացման հեռանկարների վերաբերյալ։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ այս ոլորտներում Բելառուսը մեծ ներուժ ու հնարավորություններ ունի, և Հայաստանը, որպես շուկա, հետաքրքիր կարող է լինել։

Անդրադարձ է եղել նաև համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման հնարավորություններին։

ՀՀ նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: