Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը ցավակցել է Արման Կիրակոսյանի մահվան կապակցությամբ

Հուլիս 07,2019 15:08

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Արման Կիրակոսյանի մահվան կապակցությամբ:

Խոր ցավով տեղեկացա Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արման Կիրակոսյանի անժամանակ մահվան մասին:

Փորձառու և իր երկրին տարիներ շարունակ ազնվորեն ու անվերապահ ծառայած հմուտ դիվանագետի, մտավորականի, մարդկային որակներով բացառապես խորին հարգանքի արժանի համեստագույն մարդու` Արման Կիրակոսյանի մահը ցավալի կորուստ է Հայաստանի համար:

Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Կիրակոսյանների ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին:

Աղոթում եմ Արման Կիրակոսյանի հոգու հանգստության համար և հարգանքով գլուխ խոնարհում նրա լուսավոր հիշատակի առջև:

 

ՀՀ ԵՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031