Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեղան են գցել, տղան ուշացել է, գնացել ու գոմում նրան կախված են գտել»․ մանրամասնում է Աշոցքի համայնքապետը

Հուլիս 07,2019 19:20

Երեկ առավոտյան ողբերգական դեպք է գրանցվել  Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Մեծ Սեպասար գյուղում․ մայրը 21-ամյա որդուն գտել է անասնագոմում՝ առաստաղից պարանով կախված։

Աշոցքի համայնքապետ Կարեն Մանուկյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ երիտասարդը բանակից վերադարձել էր հունվարին, փորձում էր աշխատանքի ընդունվել ԱԻՆ-ում կամ ոստիկանությունում, այդ ուղղությամբ էր աշխատում։

«Կոնկրետ խնդիրներ՝ ասենք ընտանեկան, անձնական կյանքում չի ունեցել, շատ անսպասելի էր։ Իրենք հանգիստ, համեստ, աշխատող ընտանիք են, նորմալ ապրող մարդիկ են, երևի թե մեր գյուղում միակ տունն է, որը վարկ չունի»,- ասաց համայնքապետը։

Նա պատմեց, որ երիտասարդն առավոտյան տնեցիների հետ գնացել է  գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու, հետո ժամը 9-ի սահմաններում սեղան են գցել, որ հաց ուտեն, տղան ուշացել է, մայրը գնացել ու անասնագոմում գտել է նրան՝ կախված վիճակում։

«Ողբերգություն է, էդ մի տղան ունեին, երկու աղջիկներն ամուսնացած են, շատ անսպասելի էր, թե ինչ է մտքով անցել․․․»,- սգում է համայնքապետը։

Երիտասարդը որևէ երկտող չի թողել, նրա մոտ, ըստ համայնքապետի, ինքնասպանությունից առաջ տրամադրության փոփոխություն չի էլ նկատվել։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Սեպասարի լուսանկարը՝ www.aniarc.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031