Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Սարգսյան. «Ճիշտ եմ արել, որ դիմել եմ դատարան: Դատի եմ տվել, որպեսզի բոլորին ապացուցեմ, որ այս ամենը զրպարտություն է եւ ինձ հետ կապ չունի»

Հուլիս 09,2019 15:55

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը մի շարք ԶԼՄ-ների դեմ վեց դատական հայց է ներկայացրել դատարան՝ հրապարակված հոդվածների համար պահանջելով բարոյական վնասի փոխհատուցում եւ հրապարակային հերքում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայկ Սարգսյանը եւ մեկնաբանեց իր անվան հետ կապված վերջին աղմկոտ տեղեկությունները: Նա նախ նշեց, որ նախկինում էլ հիմքեր է ունեցել որոշ լրատվամիջոցների դատի տալ, բայց նոր է գործընթացը սկսել, որովհետեւ ուղղորդում է տեսնում. «Այլ տարբերակ չկա»: Հայկ Սարգսյանը տեղեկացրեց, որ ԶԼՄ-ներից մեկը հրապարակել է «Հայտնի է, թե ով է Հայկ Սարգսյանին նվիրել թանկարժեք մեքենան եւ ինչի համար» վերնագրով հոդված, որում կից լուսանկարում ինքը կարմիր «Մերսեդես»-ով է:

«Բովանդակությունն այն է, որ ես օրենսդրական նախաձեռնությամբ պաշտպանել եմ «Գուդվին» ընկերության շահերը, որի սեփականատերն ինձ նվիրել է 150 000 դոլար արժեքով մեքենա: «Գուդվինի» եւ վիճակախաղերի գործունեության հետ կապված իմ բոլոր փաստարկները ես ներկայացրել եմ հրապարակային: Սա վարկաբեկում է ինձ՝ որպես պատգամավորի, որը չէր կարող կոռուպցիոն գործարքների մեջ մտնել»,-վստահեցրեց Հայկ Սարգսյանը:

Նա տեղեկացրեց, որ կարմիր մեքենան պատկանում է իր ռուսաստանաբնակ ընկերոջը, որը ՌԴ-ում զրոյից հաջողությունների է հասել, ապա ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ եկել հայրենիք, մեկնել սահման, խոշոր գումարներ նվիրաբերել բանակին. «Հպարտ եմ, որ նման ընկեր ունեմ: Այո, նրա մեքենան վարելը կարող է ճիշտ չմեկնաբանվել, բայց ես այն վարել եմ տասը րոպե: Այն հիմա ՌԴ-ում է՝ ընկերոջս հետ: Բերել էր ՀՀ գալուց, ապա տարել հետը»:

Հայկ Սարգսյանը լրագրողների հարցերին պատասխանում էր մուգ ակնոցներով, քանի որ, ինչպես ինքը նշեց եւ ցույց տվեց, վիրահատել է աչքը. «Ներողություն եմ խնդրում ակնոցներով խոսելու համար»:

Հայկ Սարգսյանն արձանագրեց. «Ճիշտ եմ արել, որ դիմել եմ դատարան: Դատի եմ տվել, որպեսզի բոլորին ապացուցեմ, որ այս ամենը զրպարտություն է եւ ինձ հետ կապ չունի»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Ուղիղ։ Հայկ Սարգսյանը մեկնաբանում է աղջիկների մասնակցությամբ աղմկոտ տեսանյութերը

Gepostet von Aravot am Dienstag, 9. Juli 2019

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031