Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօրվա էքսկուրսիայի ամենահամով պահը` ըստ Փաշինյանի

Օգոստոս 14,2019 22:22

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօրվա էքսկուրսիայի ամենահամով պահը հետեւյալն էր.

Խոսելով Արենիի քարանձավի մասին, սխալմամբ ասացի, որ այնտեղից գտնվել է 3000 տարվա կոշիկ։ Խմբի զբոսաշրջիկները արդեն իսկ եղել էին Արենիի քարանձավում եւ Հայաստանի պատմության թանգարանում տեսել էին հայտնի կոշիկը, ուստի նրանցից մեկը ինձ ուղղեց՝ 5000 տարվա։

Ես ներողություն խնդրեցի սխալի համար, ինքս ինձ ուղղեցի եւ ավելացրի. «Հայաստանի համար 2000 տարի այսկողմ, 2000 տարի այնկողմ՝ իրականում մեծ սխալ չէ»։

Զբոսաշրջիկներս լիաթոք ծիծաղեցին եւ տպավորվեցին։) »:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031