Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԾ-ի հետքայլը՝ Արամն ազատության մեջ է. Արմեն Աշոտյան

Օգոստոս 15,2019 21:45

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ն Արամին առաջադրեց մեղադրանք, նա ցուցմունք տվեց, ընդունեց իր մեղքը, իմ և իր այլ ընկերների կողմից հավաքագրված գումարը փոխանցվեց դեպոզիտային հաշվեհամարի վրա՝ մինչև դատարանի վերջնական վճիռը փոխհատուցելով իրեն վերագարվող վնասը և ազատ արձակվեց՝ երկրից չբացակայելու ստորագրությամբ:

Եվս մեկ անգամ շեշտում եմ, Արամը ընդունեց մեղքը ու գումարը վերադարձվել է, նա չի խորշել դրանից։ Արամը ձերբակալությունն եմ համարում քաղաքական հետապնդում։

Ու հենց դրա համար հարց է ծագում: Ինչու՞ այսօր ՀՔԾ-ն գնաց այս ճանապարհով, եթե կարելի էր ի սկզբանե, չեփել այս ամբողջ շիլան ու նույն բանն անել դեռ երեկ, առանց Արամին քաղաքական շարժառիթներով և անհիմն ձերբակալելու։ Ինչու՞, եթե մենք պատրաստակամ էիք ողջ վերագրվող վնասը փոխհատուցել՝ մինչև դատարանի վերջնական վճիռը:

Պատասխանն իմ համար պարզ է:

Իշխանությունները չստացան 3 ակնկալվող արդյունք՝ իմ վրա ցուցմունք, իմ լռությունը և հանրային աջակցություն: Արամը չկոտրվեց և իմ վրա շինծու ցուցմունք չգրեց։ Ինձ լռեցնել չհաջողվեց: Իսկ հանրային կարծիքը շնորհիվ բազում ազնիվ ու շիտակ մարդկանց, անկախ քաղաքական տարաձայնություններից, մերժեց «Հերթական թալանչին» ի սկզբանե ձախողված ներկայացումը:

Ուզում եմ բոլորին խորին շնորհակալություն հայտնել ձեր աջակցության, սատարման, համերաշխության և ազնվության համար: Հատուկ շնորհակալությունս փաստաբան Տիգրան Աթանեսյանին: Դուք միասին ապացուցեցիք, որ մարդ տեսակը Հայաստանում դեռ չի վերջնականորեն չի վերացել:

Հ.Գ. Խորհուրդ եմ տալիս ոմանց «հեռու խաղալ» մեզանից, հակառակ պարագայում մշտապես հանդիպելու եք առնվազն այսպիսի քաղաքական, մարդկային և իրավական դիմադրությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031